10 հայ հայտնիներ, ում արտաքինն էապես փոխվել է պլաստիկ վիրահատությունների շնորհիվ

Ձեզ եմ ներկայացնում պլաստիկ վիրահատության դիմաց 10 հայ հայտնիների, ում արտաքինն էապես (իսկ որոշ դեպքերում էլ՝ անճանաչելիության աստիճան) փոխվել է՝ վիրահատական միջամտությունների արդյունքում։

10. Անահիտ Շահբազյան

_MG_2300

Անահիտ Շահբազյանը բավականին տաղանդավոր երգչուհի է, իսկ քթի պլաստիկ վիրահատությունից, նա նաև բավականին բեմական տեսք է ստացել ու կարող է շատ ավելի վստահ բեմ դուրս գալ, ինչն էլ անում է։ Համարում եմ, որ Անահիտ Շահբազյանի պարագայում գործ ունենք պլաստիկ վիրահատության դրական արդյունքի հետ։

9. Հռիփսիմե Հակոբյան

Հռիփսիմեն ևս դիմել է քթի վիրահատության ու դրա արդյունքները հակասական կարծիքներ են առաջացնում։ Ոմանք պնդում են, որ Հռիփսիմեն շատ ավելի գրավիչ էր իր քթի բնական ձևով, իսկ ոմանց էլ դուր է գալիս Հռիփսիմեն՝ կարճեցված քթով։ Թողնում եմ ձեր դատին այս հարցը։

8. Սևակ Ամրոյան

2 - Copy

Սևակն անկասկած տաղանդավոր երգիչ է։ Մյուս կողմից, ասում են, որտղամարդու պարագայում արտաքինն առաջնային չէ, բայց ես այդքան էլ համաձայն չեմ, առավել ևս՝ եթե խոսքը հայտնի մարդու մասին է գնում։ Սևակը ուներ շատ լուրջ խնդիր՝ խարհուրելի մեծ ու տգեղ քիթ ու նա շտկեց այդ արտաքին արատը, ինչից հետո նա շատ ավելի ներկայացուցչական ու հաճելի արտաքին ունի։

7. Սոնա

2 - Copy

Երբեք չեմ հանդիսացել այն մարկանցից, ովքեր Սոնային գեղեցիկ էին համարում՝ իր կարիերայի սկզբում ու դեռ «Մեր Բակը 2»-ի տարիներից տարակուսել եմ, թե ինչ իմաստ կար նման միջակ արտաքին ունեցող աղջկան գլխավոր կանացի դեր վստահել։ Ինչևիցե, Սոնան արդեն Մոսկվայում մի քանի պլաստիկ վիրահատություններ արեց, ինչի արդյունքում անճանաչելիության աստիճան փոխվեց։ Դժվարանում եմ գլոբալ գնահատական տալ՝ լավի ու վատի առումով, բայց կարող եմ ասել, որ Սոնան հիմա շատ ավելի գրավիչ արտաքին ունի, քան երիտասարդ տարիներին։

6. Էմմի

2 - Copy

Ինչպես հայտնի է, Էմմին ոչ թե պարզապես վիրահատել է քիթը, այլ արել է դա մի քանի անգամ, մինչև «շողուլի» է բերել այն։ Մինչև վիրահատությունը Էմմին բավականին նման էր Բուռատինոյին, բայց 3-4 վիրահատություններից հետո, այսօր նա կարող է պարծենալ գեղեցիկ քթով։

5. Մհեր Մեսրոպյան

2 - Copy

Մհերը, կամ ինչպես նա ավելի է հայտնի՝ Մգեռ Առմենիան, ևս բավականին արծվաքիթ էր, երբ մուտք գործեց հայկական շոու բիզնես, բայց որոշ ժամանակ անց, նա քթի կոռռեկցիա արեց և հիմա ավելի սովորական քթի ձև ունի։

4. Նելլի

2

Նելլին գրեթե անհնար է ճանաչել հիմա։ «Հայեր» խմբում հանդես գալու ժամանակ ունեցած արտաքինը կարելի է ասել կապիտալ վերանորոգման է ենթարկվել ու եվրոռեմոնտ է արվել ու հիմա Նելլին անճանաչելիորեն փոխվել է ու փոխվել է դեպի լավը։

3. Նազենի Հովհաննիսյան

_MG_2300

Նազենին կարող է լինել էտալոն՝ արտաքնի ճիշտ պլաստիկ կոռռեկցիայի ու սեփական արտաքինը ճիշտ խնամելու ու մատուցելու առումով։ Դժվարանում եմ նույնիսկ ասել, թե քանի անգամ է Նազենին դիմել պլաստիկայի օգնությանը, բայց նրա տեսքը տարեցտարի ավելի է լավանում։

2. Անահիտ Սիմոնյան

_MG_2300

Անահիտ Սիմոնյանը ևս մտնում է այն աստղերից ցուցակի մմեջ, ովքեր բազմիցս դիմել են պլաստիկ վիրահատությունների, սակայն Անահիտի պարագայում երկակի արդյունքի հետ գործ ունենք։ Մի կողմից Անահիտ Սիմոնյանի քթի վիրահատությունը շատ հաջող է, իսկ մյուս կողմից՝ Անահիտն ակնհայտորեն չարաշահել է շբոտեքսը՝ շրթունքները մեծացնելիս։

1. Լիլիթ Հովհաննիսյան

_MG_2300

Պլաստիկ միջամտությունների Հայաստանի չեմպիոնն անկասկկած Լիլիթ Հովհաննիսյանն է։ Լիլիթը փոխել է իր դեմք գգրեթե ամեն մասի ձևն ու չափը և արդյունքում՝ Հայ Սուպերսթարից մեզ հայտնի Լիլիթ Հովհաննիսյանը գրեթե ոչ մի ընդհանուր բան չունի ներկայիս Լիլիթ Հովհաննիսյանի։ Ընդհանուր առմամբ, Լիլիթի արտաքնային փոփոխությանը կկարելի է գերազանց գնահատակկան տալ, հատկապես, եթե նա դադարի այս աստիճան չարաշահել շպարը։

One thought on “10 հայ հայտնիներ, ում արտաքինն էապես փոխվել է պլաստիկ վիրահատությունների շնորհիվ

Leave a comment