6 պատճառ, թե ինչու է Նազենի Հովհաննիսյանը Հայաստանի լավագույն հաղորդավարուհին (Photo)

Հայկական հեռուստատեսությունը բազմաթիվ թերություններ ու բացթողումներ ունի, բայց այսօրվա դրությամբ, կարելի է արձանագրել, որ մեր հեռուստաեթերն իր առավելություններն ու դրական կողմերն էլ ունի և ես վստահ եմ, որ այդ «առավելություններից» մեկը հենց Նազենի Հովհաննիսյանն է։ Ես կարծում եմ, որ Նազենին հայկական հեռուստաեթերի ամենալավ հաղորդավարուհին է և ահա 6 պատճառ, թե ինչու եմ ես այդպես համարում։

1. Գեղեցկություն

Սա թերևս Նազենիի ամենուժեղ կողմերից է առհասարակ, բայց ամենաքիչ նշանակություն ունեցողն է՝ բերվելիք 6 կետերում։ Այդու հանդերձ, չենք կարող ուրանալ այն, որ Նազենի հովհաննիսյանի էկզոտիկ գեղեցկությունը և մշտապես կոկիկ ու խնամված արտաքին տեսքն իրենց դերակատարությունն ունեն՝ նրա դրական ընկալման հարցում։ Դիտելով Նազենիի հաղորդումները, ի թիվս այլ բաների, մշտապես ուշադրությունդ գրավում է նրա արտաքինը և կարելի է ասել՝ էսթետիկական հաճույք է պատճառում՝ անկախ հաղորդումից ու քննարկվող թեմայից։

2. Պատրաստվածություն ու/կամ պրոֆեսիոնալիզմ

Նազենին մեր հեռուստաեթերի ամենապատրաստված հաղորդավարերից է և ամեն հաղորդման մեջ մենք ականատես ենք լինում, թե ինչ լավ են դրված նրա մոտ հաղորդվարուհու համար անհրաժեշտ բոլոր որակները՝ դիկցա, կեցվածք, արտաքին տեսք, թեմայի տիրապետում, հաղորդման մոդերացիա և կառավարում։ Այս ամենը այլ կերպ կոչվում է պրոֆեսիոնալիզմ և շնորհիվ այդ պրոֆեսիոնալիզմի, Նազենիի հաղորդումները դյուրամարս են, կանոնակարգված ու բարձրակարգ՝ ոչ միայն հայկական հեռուսաեթերի մասշտաբով։

3. Մակարդակ ու բազմակողմանի զարգացվածություն

Բացի մասնագիտական հմտություններից ու պրոֆեսսիոնալիզմից, Նազենին նաև դրսևորում է մակարդակ ու բազմակողմանի զարգացվածություն, ինչի շնորհիվ նրա կերպարը ավելի պատկառելի ու հաճելի է դառնում հեռուստադիտողի համար։ Օրինակ ոչ մեկի մտքով չի անցնի նազենիից վուլգարություն ակնկալել, ոչ ոք չի պատկերացնի նրան ինչ որ քյբաբային երեկույթի մասնակցելիս՝ Փարվանայակերպ վայրում։ Ինտելեկտը Նազենիին գեղեցկացնում է ոչ պակաս, քան նրա տպավորիչ արտաքին տվյալները։

4. Աշխատասիրություն

Նախոր երկու կետը հնարավոր չէին լինի, եթե չլիներ նաև Նազենիի ֆանտաստիկ աշխատասիրությունը։ Համեմատեք Նազենիին՝ 10 տարի առաջ և հիմա ու կտեսնեք ինչքան բաներ է նա հղկել իր մեջ. սկսած բանավոր խոսքից, վերջացրած եթերային կեցվածքից։ Այսօր նրա ցանկացած բառի ու շարժման ետևում կարելի է նշմարել տարիների տքնաջան ու համառ աշխատանք, որի պտուղենրը վայելում ենք բոլորս։

5. Աճ և զարգացում

… և ի հավելում նախորդ կետի, գալիս է մասնագիտական ու անձնային աճի գործոնը։ Տրիներ շարունակ մշատպես աշխատելով իր վար, Նազենին հասել է լուրջ մասնագիտական և անձնական աճի, ինչը բացի նրանից, որ բարձրացնում է նրա եթերային կերպարի որակը, նաև թույլ չի տալիս, որպեսզի այն դառնա միապաղաղ, անփոփոխ ու ձանձրալի։ Վստահ եմ, որ այսքանով Նազենիի աճը չի սահմանափակվելու ու նա շարունակելու է զարմացնել և տպավորել հեռուստադիտողին։

6. Խարիզմա

Ու վերջապես, 6-րդ և թերևս ամենակարևոր կետը. Նազենի Հովհաննիսյանը բացառիկ խարիզմա ունի, որը գալիս է լրացնելու բոլոր վերոնշյալ առավելությունները և որպես վերջնական արդյունք, ստեղծում է այն եթերային Նազենի Հովհաննիսյանին, ով վարում է ամենառեյթինգային հաղորդումները, մշտապես դրական ընկալում ձևավորում իր շուրջ և ունի երկրպագուների ու պարզապես հիացողների ամենատպավորիչ բանակը՝ հայակական հեռուստատեսության բոլոր ներկայացուցիչների շրջանում։

Leave a comment