Լիլիթ Հովհաննիսյանի աղանդը նոր հետևորդ ունի (Video)

Երգչուհի Գաբին ներկայացրել է իր նոր տեսահոլովակը.(video)Աչքներս լույս, իբր մի Լիլիթ Հովհաննիսյանը քիչ էր, հիմա էլ նրա անվան աղանդը նոր հետևորդներ է հավաքում մեր էստրադայում: Թե ասա այ Գաբի ջան, այ բալա ջան, նորմալ ջազ երգող աղջիկ էիր, ի՞նչ մի յանդ տարավ ու որոշեցիր, որ որակյալ երաժշտությունը ավելի լավ է փոխարինել թուրքա-արաբական մելզիմ-կլկլոցներով երաժշտությամբ ու դա մատուցել էժանագին տեսահոլովակով, որը ասես մեկին-մեկ թխած լինի Լիլիթ Հովհաննիսյանի հոլովակներից:

Ինքներդ դատեք, բառիս բուն իմաստով՝ քոփի-փեյսթ հոլովակ ա, ասես Լիլիթ Հովհաննիսյանի հոլովակների չինական պատենտ լինի: Գաբին միանգամից մի քանի նմանակում ա անում՝ մեկ հոլովակում:

1, Շեշտ ա դնում իր անվան ու անվան առաջին տառի վրա: Ակամայից հիշում ես «Էլի Լիլիթը»:

2, Ինչպես Լիլիթ Հովհաննիսյանը, այնպես էլ Գաբին, այ տեսահոլովակում հիմնական շեշտը դնում է գեղեցիկ ոտքերը ցուցադրող մինիների վրա, մեկ էլ եսիմ որտեղից մեզ այցելած ապուշ թրենդի՝ միանգամից մի քանի քաղցած հայացքով արուներով շրջապատված տեսարաններով հոլովակը հագեցնելու վրա:

3, Նույնիսկ Գանիի խորեոգրաֆիան ու շարժումները դիտելիս, չես կարողանում զուգահեռներ չանցկացնել Լիլիթ Հովհաննիսյանի հոլովակների հետ: Անգամ հերթականությունն ասես նույնը լինի:

4, Դե մեկ էլ իհարկե տափակ երգի ընտրությունը, որն անբովանդակ լիրիկա ունենալուց զատ, գերհագեցած է պորտապարային հնչյյուններով ու կլկլոցներով:

Գաբի ջան, թարգի, սա քեզ չի սազում, իսկ եթե անգամ հակառակն ես կարծում, հավատա, մեկ ա չես կարողանալու մրցակցել Լիլիթ Հովհաննիսյանի հետ, որովհետև անգամ նրա էժանագին «արվեստի» երկրպագուների մոտ միայն քմծիծաղ կառաջացնի նմանակման նման անհայտ փորձը:

2 thoughts on “Լիլիթ Հովհաննիսյանի աղանդը նոր հետևորդ ունի (Video)

  1. Karcum em Lilith Hovhannisyani videoi poxaren petq e dneq GIORGOS TSALIKIS -DEN SOU KANO TON AGIO ergi clipe.Es anhamber kspasem te erb ktexadreq ayd nyute

    Like

Leave a comment