Հայ հայտնիների 10 ամենաներդաշնակ զույգը (Photo)

Վերջին մի քանի քննադատական գրառումներից հետո ուզում եմ մի հատ էլ դրական ու գովացող գրառում գրել։ Չնայած վատատեսների պատկերացումների, մեր թերի էստրադայում կան նաև դրական կողմեր և այդպիսի դրական կողմերից մեկը ներդաշնակ ու իրար սազող ընտանեկան զույգերն են, որոնցում ամուսիններից մեկը, կամ երկուսն էլ հանդիսանում են շոու բիզնեսի ներկայացուցիչ։ Ձեզ եմ ներկայացնում այդպիսի 10 ամենաներդաշնակ զույգերը, որոնք կարող են օրինակ ծառայելու ուրիշների համար։

10․ Արևիկ Ուդումյան և Արամ Վարդևանյան

233

Չնայած նրան, որ Արևիկի ու Արամի մեջ կա տարիքային տարբերություն, որը ստանդարտ չէ հայկական ընտանիքի մոդելի համար (Արևիկը մի քանի տարով մեծ է), բայց այս զույգից ճառագող դրական էներգետիկան ու սերը ոչ միայն չեղարկում են այդ հանգամանքը, այլև ստեղծում են ներդաշնակության այնպիսի մթնոլորտ, որտեղ այդ գործոնը մի բան էլ ավելի է խորացնում դրական կոնտրաստը։ Ի դեպ, Արամը ոչ մի կապ չունի շոու բիզնեսի հետ ու զբաղվում է իրավաբանությամբ։

9․ Արամե և Աննա Թովմասյան

Արամեի ու Աննայի ընտանեկան զույգից այնպիսի հանգստության ու հաարմարավետության էներգետիկա է բխում, որ մարդ էսթետիկական հաճույք է ստանում նրանց կողքից հետևելուց։ Երիտասարդ, գեղեցիկ ու դրական այս զույգը անգամ իրենց հայացքով ու կեցվածքով կասկած չեն թողնում, որ իրենց հարաբերություններում հարմոնիան ու հաշտությունն են գերիշխում։

8․ Գրիգոր Դանիելյան և Հռիփսիմե Ելինյան

Գրիգորի ու Հռիփսիմեի ընտանիքը հանգիստ կարելի է դասել օրինակելի ընտանիքների շարքում, ընդ որում ոոչ թե զուտ շոու բիզնեսի աշխարհի, այլ առհասարակ։ Հրաշալի ու դրական զույգ, հրաշալի ու խարիզմատիկ երեխա ու միմյանց փոխլրացնող արտաքնային տարբերություն և հեգևոր մտրեմություն։ Այպիսի պատկեր է տեսնում Գրիգորի ու Հռիփսիմեի ընտանիքին ակնդրող մարդը։

7․ Սյուզան Մարգարյան և Հրաչյա Հաարությունյան

Սյուզան Մարգարյանի ու Հրաչյա Հարությունյանի ընտանեկան միությունը ամենաերկարակյացներից մեկն է մեր շոու բիզնեսում։ Սյուզան Մարգարյանի վառ անհատականությունը իդալապես փոխլրացնում է Հրաչյա Հարությունյանի համեստությանն ու զուսպ բնավորությանը և զարմանալի չէ, որ այս հրաշալի ու ներդաշնակ ընտանիքում մեծացել է Սիրուշոյի պես դրական և հաճելի անհատականություն։

6․ Հասմիկ Կարապետյան և Շանթ Կիրմիզյան

Հասմիկ Կարապետյանը՝ լինելով շատ թեթև ու անգամ եթերային կերպար և վվառ անհատականություն, կարծես թե կարողացել է իդեալական համապատասխանություն գտնել իր համար՝ ի դեմս իր ամուսին Շանթ Կիզիրյանի։ Դժվար է ասել, որ նրանք արտաքնապես իրար նման են, բայց սա այն հազվադեպ զույգերից է, որ անգամ վիզուալ ուսումնասիրելիս, քեզ չի լքում այն զգացողությունը, որ նույն հոգու երկու կեսերն են՝ երկու տարբեր մարմիններում։ Շատ դրական ու ներդաշնակ զույգ է։

5․ Սարգիս Գրիգորյան և Մանո Գրիգորյան

Մանոյի հետ ամուսնությունը երկրորդն է Սարգսի կյանքում ու սա այն դեպքերից է, երբ կարելի է ասել, որ արդյունքները ծածկում են բոլոր անհարթությունները։ Սարգսին ու Մանոն համերաշխ ու փոխլրացնող զույգ են, իսկ նրանց միության դրական ու երջանիկ լինելու փաստի ամենավառ ապացույց նրանց երկու փոքրիկ դստրիկներն են, որոնք մեկը մյուսից հրաշք են։

4․ Միշո և Սոնա

Դժվարանում եմ ասել, թե որքանով է ներդաշնակությունն իշխում այս զույգի ներքին հարաբերություններում, բայց որ Միշոն ու Սոնան արտաքնապես ամենահարմոնիկ ու գեղեցիկ զույգերից մեկն են մեր շոու բինեսում՝ կասկածից վեր է։ Մյուս կողմից, Միշոյի նման էքսցենտրիկ ու ինքնահավան կերպարի կողմից այնպիսի քնքուշ դրսևորումներն իր կնոջ հասցեին, որոնք նա անում է տարբեր հրապարակային միջոցառումների ժամանակ, շատ բանի մասին են խոսում։

3․ Արամո և Էմմա Պետրոյան

Գուցե նրանք ամենագեղեցիկ տղամարդն ու կինը չեն, գուցե նրանք ամենաէպատաժային զույգը չեն, գուցե նրանց ավելի քիչ են ուշադրություն դարձնում լրատվամիջոցները, բայց մի բան ակնհայտ է․ այս զույգն այնքան ներդաշնակ է և այնքան է թրծվել տարիների ընթացքում, որ այսօր անհնար է նրանց պատկերացնել իրարից առանձին։ Նույնիսկ երբ ուզում ես հիշտակել նրանցից մեկին, ակամայից առաջին բանը, որ գալիս է մտքիդ՝ <<Արամոն ու էմման>> արտահայունն է։

2․ Սուրեն Փահլևանյան և Յանա Դանիելյան

Ռուսական հայտնի խոսքը թարգմանաբար հնչում է այսպես․ մարդ ու կին՝ նույն սատանան։ Հայերենում էլ են ասում նման մի բան․ այր ու կին՝ մեկ մարմին։ Իմ կարծիքով, այս զույգի պարագայում այսպիսի ձևակերպումը խիստ տեղին է։ Նրանք նման են բնավորություններով ու խառնվածքով, նրանք փորձում են նույնիսկ հագնվելու ոճերն իրար համապատասխանեցնել ու անգամ նույն դաջվածքից ունեն։ Գուցե Սուրենի ու Յանայի մասնագիտական գործունեությունը ոմանց ուրր գա, կամ էլ չկա, բայց այն, որ նրանք իրար համապատասխանող ու ներդաշնակ զույգ են՝ աքսիոմատիկ իրականություն է։

1․ Հռիփսիմե Հակոբյան և Մարտին Մկրտչյան

Ամեայն ազնվությամբ եմ ասում, ավելի իրար համապատասպանող, ներդաշնակ ու փոխլրացնող զույգ ես մեր շոու բիզնեսում չգիտեմ։ Նրանք իրար համապատասխանում են բացարձակ բոլոր հնարավոր ու անհնար պարամետրերով․ թե՛ արտաքնապես, թե՛ ոճային, թե՛ բնավորության տեսանկյունից և անգամ իրենց ռաբիզության մեջ նրանք իրար փոխլրացնում են։ Ասենք անգամ իրենց երեխայի մկրտության օրը, Հռիփսիմեն իր հագուստն ընտրել էր Մարտինի չարոխների համապատասխան ու դա վերջն էր։ Ամեն դեպքում, չեմ ուզում մեր շքերթում առաջատարների մասին վատ նոտայով ավարտեմ։ Ի վերջո, այս աշխարհում գրեթե ամեն ինչ հարաբերական է ու սուբյեկտիվ է, իսկ սերն ու ամուր ընտանիքը հավերժ արժեքներ են և այս զույգը կարոող է պարծենալ երկուսով էլ։

Leave a comment