Հայ աստղեր, ովքեր անգամ իրենց երեխաներին են օգտագործում սեփական PR-ի համար (Photo)

12528512_1056870131001287_1424366957_oP

R-ն ինքնին վատ բան չէ։ Աստղերի պարագայում, դա նույնիսկ պարտադիր բան է, որով պայմանավորվումն է տվյալ աստղի ճանաչվածությունն ու ֆինանսական բարեկեցությունը։ Սակայն կան որոշակի թեմաներ, որոնց վրա սեփական փիառն անելը մեղմ ասած կոռռեկտ չէ, իսկ եթե իրերը կոչենք իրենց անունով, ապա քաղքենիություն է ու բոշայություն։ Ինձ համար նաման անթույլատրելի բաներից է սեփական մանկահասակ երեխաներին փիառի միջոց դարձնելը։

Օրինակ նկատե՞լ եք, թե ինչ նոր թրենդ է զարգանում մեր որոշ աստղիկների շրջանակներում, ովքեր նոր են երեխաներ ունեցել․ սկսում են երեխու նկարներն էլ չէ՝ երեխայի մարմնի տարբեր մասերի (թաթիկ, տոտիկ, ծոծրակ և այլն) նկարներ են գցում ֆեյսբուք ու միանգամից ֆեյսբուքյան գովազդ դնում․․․ Կամ էլ, յուրահատուկ «բարձրունք» նվաճեց Մարտին Մկրտչյան ու Հռիփսիմե Հակոբյան զույգը, ով սեփական երեխու մկրտության արարողությունը վերածեց իսկական փիառ արշավի ու կրկին սկսեց ֆեյսբուքյան գովվազդի օգնությամբ տարածել դա։

Վերջին շրջանում հատկապես աչքի են ընկել այս առումով ընկել Մարիամ Մելիքյանը, Էմմին, Հռիփսիմե Հակոբյանը և Սոնա Շահգելդյանը․․․

Մարիամ Մելիքյան

1480615_1099810416730462_7112673593707620738_n

Armen-Ashotyan

12511800_1056870114334622_846618888_n

տերյան12400640_1098809233497247_2290116382465018580_n

Հռիփսիմե Հակոբյան

12528512_1056870131001287_1424366957_o 12506628_1056870117667955_489511354_n

Էմմի

1546372_1501408336785416_6767787839964668018_n

1546372_1501408336785416_6767787839964668018_n

Սոնա Շահգելդյան

12483399_1056870121001288_1869794854_n

Ոչ մի դատապարտելի բան չկա, երբ սիրող ծնողը նկարում է իր նորածին, կամ էլ ոչ այնքան նորածին երեխային ու տարածում է դա այդ թվում նաև իր սոցցանցի էջում, բայց այն պահից, երբ այդ հրապարակմանը գովազդ են միացնում, արդեն ամեն ինչի համը դուրս է գալիս և ծնողական նուրբ սիրո ու հպարտության զգացման արտահայտումը վեր է ածվում էժան ու քաղքենի PR-ի՝ ֆեյսբուքյան գովազդների ու հատվածային նկարների սփամ անելու պարագայում։ Երեխան ձեր ձեր մասինին է, ձեր ապագան, ձեր ամեն ինչը, բայց հաստատ ոչ այն գործիքը, որով պետք է հագուրդ տաք Ձեր փաառասիրությանը։

One thought on “Հայ աստղեր, ովքեր անգամ իրենց երեխաներին են օգտագործում սեփական PR-ի համար (Photo)

Leave a comment