Ալլա Լևոնյան ջան, եքա բազմազավակ կնիկ ես, ի՞նչ ես քեզ Լիլիթ Հովհաննիսյանի ջրերը գցել

Ալլա Լևոնյանի «Բարև» երգի տեսահոլովակը նայելուց հետո, ինբչքան ժողովրդական ասացվածք կար գեղցիների մասին՝ մտքիս եկավ…

Ճիշտ են ասում, որ գեղցուն ինչքան էլ եփես, մի ականջը հում ա մնալու: Հիմա էս հոլովակն էլ դրա վառ ապացույցն ա:

Միայն Ալլա Լևոնյանը կարող է սեպտեմբերի 3-ին երգի պրեմիերա անի «Գարունն եկել ա իմ տունը» սկսվող տողերով:

Մենակ Ալլա Լևոնյանը կարող ա բացահայտ գռդոն տեքստը, որը բաղկացած է 3-4 կրկնվող նախադասություններից համեմի իրա նվնվոց հիշեցնող վոկալով ու դրա հետ ընդհանրապես չբռնող սյուժետով կլիպով:

Մենակ Ալլա Լևոնյանը կարա զուռնայով երգում ռեպ փորձի երգել ու ձեռի հետ էլ «բարև-բարև» նվնվոցի տակ՝ հիփ-հոփային շարժումներ անել:

Մենակ Ալլա Լևոնյանը կարա էս ամեն ինչը ամփոփի բացարձակապես երգի տե կապ չունեցող կլիպում ու վերջում էլ կլիպը ավարտի Ջեքի Չանի կինոներում հանդիպող վերջաբանով, որտեղ ցույց են տալիս չստացված կադրերով:

Թե ասա այ մարդ, եքա բազմազավակ կնիկ ես, ի՞նչ ես քեզ Լիլիթ Հովհաննիսյանի ջրերը գցել: Ինչ որր անիմաստ ու տարօրինակ մոդա ա դարձել մեր աստղիկների մոտ՝ մաքսիմալ էկոնոմիա անելով բուն երգի վրա, փող չխնայել հոլովակի վրա ու անպայման հոլովակում մի հատ էլ ինչ որ ակտիվ խորեոգրոֆիկ համար խցկել ու թքած, թե ոչ մի բանը՝ ոչ մի բանի հետ չի բռնում…

Էստեղ են ասել, Ալլալևոնյան կանգնի՝ գերան կջարդի

One thought on “Ալլա Լևոնյան ջան, եքա բազմազավակ կնիկ ես, ի՞նչ ես քեզ Լիլիթ Հովհաննիսյանի ջրերը գցել

Leave a comment